Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.10.2015 | 00:06

Ո՜վ խորք մեծության
և իմաստության,
ընդունի՛ր բռնվածիս,
որ մեղքերով ընկել
եմ ծովի խորքը։
Պահպանի՛ր ու
զորացրո՛ւ ինձ, որ Քո
կամքը գործեմ, զօր ու
գիշեր սգամ և լամ իմ
ողջ անօրինության ու
հեղգության համար։


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ